Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:
92 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովի հետ և գերլարված պայքարում հաղթեց գոտեմարտի վերջին վայրկյանում՝ 8:5 հաշվով:
Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Սարգսյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:5: Ադրբեջանցու մարզիչը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին, հայ ըմբիշի գցումը ժամանակի մեջ համարելով: Հաշիվը դարձավ 8:5: Ադրբեջանցի ըմբիշը վերջում չկարողացավ զսպել զայրույթը եւ չէր մոտենում գորգի կենտրոն: Միայն մարզիչի խորհրդից հետո բարձրացավ գորգից եւ մեկնեց ձեռքը հաղթողին հայտարարելու համար: