VBET ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը ֆրանսիական ֆուտբոլային խաղադաշտերում։Այս անգամ նոր գործընկերային պայմանագիր է կնքվել հայտնի ֆրանսիական Նիս ֆուտբոլային ակումբի հետ:Ակումբը հիմնադրվել է 1904 թվականին և իր՝ ակումբային պատմության ընթացքում 4 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և 3 անգամ՝ Ֆրանսիայի գավաթակիր։
Ֆրանսիական «Արծիվները» առավելագույնս օգտագործում են իրենց ներուժը,իսկ ակումբի նախագահի հավակնությունները` միջոցների, արժեքների և տեսլականի առումով, համահունչ են VBET-ի ձեռնարկատիրական նախագծերին: Համագործակցության արդյունքում մինչև 2025 թ․ ֆրանսիական առաջնության հանդիպումների ժամանակ VBET-ի լոգոն կցուցադրվի «Նիս» ՖԱ-ի մարզահագուստին, ներկայացված կլինի Ակումբի թվային հարթակներում և Ալյանց Ռիվիերայում անցկացվող տնային հանդիպումներին: Նոր համագործակցությունը կօժանդակի ընդլայնել VBET-ի դիրքը եվրոպական առցանց խաղային շուկայում: