Օգոստոս ամիսը Vbet ընկերության համար նշանավորվեց ուկրաինական սպորտային աշխարհում նոր համագործակցությունների հաստատմամբ։
Պոլտավա քաղաքը ներկայացնող «Վորսկլա» Ֆուտբոլային ակումբի հետ 2021-2022 մրցաշրջանի համար համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Վորսկլան» հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող, դինամիկ զարգացող ֆուտբոլային ակումբ է, որն իր առջև դնում է ամենաբարձր նպատակները։ Vbet-ը նաև ներկայացված կլինի թիմի խաղաշապիկին և մարզումային համազգեստին։
2021-2022 մրցաշրջանից առաջ «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբը մեծ փոփոխությունների է ենթարկվել թե՛խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Թիմը փորձելու է որակյալ և հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրել այս մրցաշրջանում՝ պայքար մղելով բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար։ Vbet-ը այս մրցաշրջանից սկսած «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է։ Թիմի մարզումային և խաղային շապիկներին
կլինի Vbet տարբերանշանը։
«Ալեքսանդրիա» և «Վորսկլա» ֆուտբոլային ակումբները ևս միացան Vbet-ի մեծ ֆուտբոլային ընտանիքին, որտեղ արդեն ընդգրկված են այնպիսի համաշխարհային ֆուտբոլային ակումբներ ինչպիսին են ֆրանսիական «Մոնակոն» և անգլիական «Պորտսմուտը»։
Vbet ընկերությունն ավելի վաղ՝ այս ամռանը, դարձել է Ուկրաինայի ֆուտբոլային գլխավոր մրցաշարերի՝ պրեմիեր լիգայի և երկրի գավաթի խաղարկության գլխավոր հովանավորը, իսկ մրցաշարերն համապատասխանաբար վերանվանվել
են «Vbet Liga» և «Vbet Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթ»։