Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վագեն Թևանյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը մրցեց Ղրղստանը ներկայացնող Էրնազար Ակմատալիևի հետ և զիջեց 10:2 հաշվով:
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը դարձավ է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը գոտեմարտի վերջին ակնթարթում բաց թողեց հաղթանակը։ Բրոնզե մեդալի համար պայքարում 2։4 հաշվով զիջեց թուրք մրցակցին։