Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում:
Մեր 65 կգ քաշային ըմբիշը երզափակիչում 9:1 հաշվով վստահ հաղթեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևին:
61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 2:5 հաշվով պարտվեց արգենտինացի Ագուստին Դեստրիբացին և չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել: