▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանն այս ամսվա ընթացքում կազատվի կալանքից․ ԴՕԿ

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը երեկ իր հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա բանտից և կառաջնորդի «ԴՕԿ» դաշինքը։

ԴՕԿ կուսակցության լրատվականն այս առիթով գրում է․ 

Վերահաստատում ենք փաստաբան Լևոն Բաղդասարյանի վերջին հայտարարությունը․

Վարդան Ղուկասյանը նախատեսված կարգով այս ամսվա ընթացքում կազատվի կալանքից։ Նրա ազատումը նոր փուլ է բացելու քաղաքական գործընթացներում։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրական գործընթացներին ու դրանց հետ կապված հարցերին, ապա կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը իր ազատությունից հետո անձամբ կներկայացնի բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, ընթացիկ ծրագրերը և նախընտրական զարգացումների հիմնական ուղղությունները։

Մոտ ժամանակում կհրապարակվեն նաև լրացուցիչ մանրամասներ, որոնց շուրջ կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее