▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ռուբինյանի եղբայրը բարձր պաշտոններ է զբաղեցնում Սոկոլովի հետ փոխկապակցված «Ամիո» բանկում և Viva Armenia-ում...

«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի սպրուտն եք, ծովահրեշը»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Հայաստան դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ սա քաղաքական գնահատական է, անձնական խնդիր չունի Ռուբինյանի հետ։

Ըստ պատգամավորի՝ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը՝ Լևոն Ռուբինյանը, բարձր պաշտոններ է զբաղեցնում Սոկոլովի հետ փոխկապակցված «Ամիո» բանկում և Viva Armenia (նախկին MTS) ընկերությունում։

Մանուկյանը շեշտել է, որ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուբեն Ռուբինյանը հանդիսանում է Թուրքիայի հետ բանակցությունների գլխավոր ներկայացուցիչը, իսկ Սոկոլովը ղեկավարում է TRIPP հիմնադրամը:

Մանուկյանը նշել է, որ Ռուբինյանի աները՝ Հակոբ Հաջի-Հակոբյանը, նշանակվել է ԱԺ արարողակարգի պետ, չնայած նախկինում կաշառք վերցնելու համար ունեցած դատվածությանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее