Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այժմ գտնվում է Վրաստանում: Առաջիկայում սպասվում է, որ նա վրացական թիմերից մեկի հետ պայմանագիր կկնքի:
Մինասյանը կգլխավորի «Թելավի» ակումբը:
Մինասյանի մարզչական շտաբում կընդգրկվեն Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը:
Մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանն էլ ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ «Թելավին» ձեռք է բերել «Իմպուլս» և «Սևան » ակումբների նախկին նախագահ Տիգրան Հակոբյանը:
Ըստ նրա տեղեկությունների՝ ակումբի սելեկցիոն բաժնի ղեկավարն է լինելու Վալերի Հովհաննիսյանը։