Այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը: Հիմնական հարց ու պատասխանն այսպիսին էր:
-Ի՞նչ է մեզ պետք առաջիկայում աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար;
- Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին:
- Ինչպիսի՞ վիճակում է թիմը Չեխիայի հետ ծանր խաղից հետո:
-Ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլսիտները կարողանան վերականգնվել: Միակ խնդիրն այն է, որ Օզբիլիսը կարող է չմասնակցել հանդիպմանը: Նրա մոտ մրսածություն կա, բայց այսօր պարզ կդառնա՝ կկարողանա մասնակցել հանդիպմանը, թե ոչ: Բերեզովսկին արդեն լավ է, նրա վնասվածքը ավելի թեթև է, քան մենք կարծում էինք, և Ռոմանը 20 օրից արդեն պատրաստ կլինի:
- Ի՞նչ կասեք Դանիայի հավաքականի վերաբերյալ:
-Նրանք իրենց խաղաոճը չեն փոխում, բայց երիտասարդացրել են կազմը: Մալթայի դեմ խաղում 5 նորեկ կար: Մենք գիտենք իրենց ուժեղ և թույլ կողմերը և նորություն չենք սպասում:
-Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանը տանը պարտվում է, իսկ հյուրընկալվելիս՝ հաղթում: Ի՞նչն է պատճառը:
-Հայաստանը տանը շատ վատ է խաղացել միայն Մալթայի դեմ: Բայց փաստն այն է, որ մենք տանը խաղ չենք հաղթել: Դրա համար կան պատճառներ, որոնք ես հիմա չեմ ասի:
-Ովքե՞ր կփոխարինեն այն խաղացողներին, որոնք բացակայելու են և արդյոք կլինի՞ մարտավարության փոփոխություն:
-Կփորձենք փակել այդ բացերը, շատ բան կախված կլինի Արասի խաղալ-չխաղալուց:
-Վաղվա խաղում ո՞վ է կրելու ավագի թևկապը:
- Հենրիխ Մխիթարյանը:
-Չե՞ք զղջում, որ այլ ֆուտբոլիստների չեք հրավիրել՝ հաշվի առնելով վնասվածքները:
- Ինձ լիովին բավարարում են այն ֆուտբոլիստները, ովքեր իմ տրամադրության տակ են: