Երգչուհի Էմմա Պետրոսյանն այսօր մեր արվեստում անհատականության պակաս է տեսնում: Asekose.am-ի հետ զրույցում նա նշել է, որ երևի հենց ինդիվիդուալիզմի պակասն է պատճառը, որ այսօր ինքը չի տեսնում համարձակ քայլեր արվեստում:
«Ես չեմ ասում, որ ընդհանրապես չկան, կան հետաքրքիր գործ անողներ, բայց ընդհանուր դաշտը լցված է կրկնօրինակություններով: Վարակի ու վիրուսի պես մարդիկ ձգտում են նմանվել ինչ-որ մեկին, երգել նմանատիպ երգեր` կարծելով, որ դա լավ է, իրականում դա շատ վատ է»,-ասում է նա:
«Հայկական երգարվեստում հիմա ճգնաժամ է»,-ընդգծում է երգչուհին ու ավելացնում, որ այս վիճակը ստեղծվեց շատ պարզ` միջակները գրավեցին դաշտը և մարդիկ, ովքեր տաղանդավոր, բայց մի քիչ թույլ էին ինքնըստինքյան կամ նեղացան, կամ հեռացան կամ մոռացվեցին:
Իր վաստակավոր արտիստի կոչում ստանալու, ստադիոններ լցնելու ցանկություւն չունենալու, երբեմն ոչ պիտանի լինելու զգացողության և բազմաթիվ այլ հետաքրքիր հարցերի շուրջ Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում զրուցել ենք Էմմա Պետրոսյանի հետ: Հաղորդման ամբողջական հեռուստատեսային տարբերակը կարող եք դիտել այս կիրակի մեր կայքում ու ATV հեռուստատեսությամբ հեռարձակվող Թոփ Տես հաղորդման ընթացքում: