▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Մարգարյանը` «X factor» նախագծի հաղթող

Երեկ Շանթ հեռուստաընկերությամբ ավարտվեց «X factor» նախագծի 3-րդ եթերաշրջանը, որում հաղթող ճանաչվեց Վահե Մարգարյանը: Տեղեկացնենք, որ Վահեի հետ միասին 3-րդ «X factor» դառնալու համար պայքարում էին Հայկ Հունանյանը և Նարեկ Վարդանյանը: Ի դեպ` վերջինիս և Վահեի քվեարկության արդյունքների չնչին տարբերության արդյունքում Շանթ հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հատուկ մրցանակը շնորհել նրանց երկուսին, իսկ մրցանակն է Լոնդոնում հանդիպում աշխարհահռչակ պրոդյուսեր Simon Cowell-ի հետ և Sony entertainment ձայնագրման ստուդիայում երգի ձայնագրում: 

Նշենք, որ նախագծի շրջանակներում Հայկի, Նարեկի և Վահեի պրոդյուսերն էր հանդիսանում երգիչ Անդրեն:
Հիշեցնենք, որ մինչ այս կայացած «X factor» նախագծի 1-ին և 2-րդ եթերաշրջանների հաղթող են ճանաչվել Վրեժ Կիրակոսյանը և Կիմ Գրիգորյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее