Վահան Բիչախչյանը վերջին պահին հաղթանակ պարգևեց Պոգոնին. Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Վիսլային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
23-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 88-րդ րոպեին ու ավելացված չորրորդ րոպեին խփել հաղթական գոլը:
Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը լեհական ակումբի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 1 ասիստ: