Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում անցկացվել է հեծանվավազքի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրել է մարզիկ Տիգրան Վարդազարյանը:
Թուրքական «Մալաթյա գյունդեմ» լրատվական կայքը հայտնում է, որ Վարդազարյանն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել իր հեծանիվը Թուրքիա տանել: Թուրք մարզիկները, Վարդազարյանին հեծանիվ նվիրելով, օգնել են մասնակցել մրցույթին:
Մրցաշարից հետո թուրքական «Սալջանո» հեծանվային ընկերության ներկայացուցիչ Բայրամ Աքգյուլը, ով հեծանիվ էր նվիրել հայ մարզիկին, նշել է, որ տեղի ունեցածը լավագույն օրինակներից է, որը ցույց է տալիս, թե ինչպես է սպորտը նպաստում բարեկամության, խաղաղության և եղբայրության զարգացմանը:
Վարդազարյանը և մարզիչը՝ Հրաչյա Ավետիսյանը, շնորհակալություն են հայտնել թուրք մարզիկներին և հրավիրել մասնակցեու Հայաստանում անկացվող մրցույթներին:
Աղբյուրը՝ ermenihaber.am