Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքըն Բաքը պատգամավորների հետ Էսքիշեհիր քաղաք կատարած այցի ընթացքում մասնակցել է «2023թ. քաղաքային հանդիպումներ» ծրագրին: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»-ը: Մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը տեղի է ունենալու Էսքիշեհիրում: «Թուրքիա-Հայաստան խաղը շատ կարևոր է: Եթե այս խաղը հաղթենք, խմբում շահեկան վիճակում կհայտնվենք, անցողիկ դիրքում կլինենք: Այդ պատճառով հրավիրում ենք Էսքիշեհիրի բոլոր երկրպագուներին։ Կարծում եմ՝ դա կարևոր գործընթաց է»,- նշել է թուրք նախարարը: |
Թուրքերը պատրաստվում են Հայաստանի հետ պատասխան խաղին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet