Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղամակարդակի բարձրացումն ու նկատելի առաջընթացը գրավել է թուրքերի ուշադրությունը:
«Հայաստան. որտեղից ո°ւր» վերտառությամբ հրապարակման մեջ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը նշում է, որ հատկապես ուշագրավ եղավ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից Հայաստան-Իտալիա հանդիպմանն արձանագրված տպավորիչ 2:2 հաշիվը: Գրում է ermenihaber.em-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Թուրքիայի հետ միասին 5-րդ խմբում հայտնված Հայաստանը հավաքել էր ընդամենը 4 միավոր և չէր կարողացել ուղեգիր նվաճել: Իսկ ահա այս խաղաշրջանում արդեն Հայաստանը կարողացավ վաստակել 13 միավոր` հաղթելով այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Դանիան և Չեխիան: