2021-22 թթ. մրցաշջանի Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ» ՖԱ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարեց, որ Marsbet ընկերությունը դարձել է ակումբի պաշտոնական հովանավոը։
Հատկանշական է, որ հայկական լրատվական որոշ աղբյուրներ նշում են, թե արտասահմանյան այս բուքմեյքերական ընկերությունը թուրքական կազմակերպություն է և համագործակցում է մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբների հետ։
Այս առիթով՝ Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել «Ալաշկերտ» ՖԱ-ի հավելյալ պարզաբանումը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք պաշտոնական հաղորդագրությունը․
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր հովանավոր է դարձել Marsbet ընկերությունը
Հայտնի ընկերությունը հանդիսանում է ավստրիական «Աուստրիա» ուկրաինական «Զարյա», շոտլանդական «Հիբերնիան», բրազիլական «Ժուվենտուդե» ակումբների գլխավոր հովանավորը:
Marsbet-ը համագործակցում է իտալական թոփ-ակումբների՝ «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» հետ:
Լիահույս ենք, որ նոր հովանավորի հետ «Ալաշկերտը» ևս մեկ քայլ առաջ կկատարի ու կշարունակի ուրախացնել հայ ֆուտբոլասերներին»։
Դիտեք նաև՝