▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ակումբի ֆուտբոլիստը հանդես կգա «Արարատ-Արմենիայում»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, այսօր թիմին է միացել ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը: 

33-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ» ակումբներում: Նրա վերջին ակումբը եղել է թուրքական «Գյոզտեպեն»: 

Յոան Գուֆրանն իր կարիերայում ընդհանուր առմամբ անցկացրել է 487 հանդիպում, խփել 95 գոլ: Նա «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее