ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ մարտի 25-ին Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղին հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։