▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Topsports» լրատվական կայքն անդրադարձել է «Ուրարտու» ՖԱ-ին

Երեկվանից համացանցում անդադար քննարկվում է ՀՖՖ անդամների ցուցակի մաքրման մի քանի ակումբների համատեղ կոչը, որոնք պետք է մասնակցեն ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների առաջիկա ընտրություններին։

Մասնավորապես, տվյալ հոդվածում ակումբները կատարել են հետևյալ հայտարարությունը՝ «Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»։

/filemanager/uploads/2019/12/week-1/Shirak.jpg

Խոսելով բարոյական իրավունքի մասին՝ ֆուտբոլային հանրությունը չպետք է մոռանա մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ փորձ էր արվել կաշառելու այն ժամանակ «Բանանց ՖԱ-ի» (ներկայումս՝ «Ուրարտու ՖԱ») «Շիրակ ՖԱ»-ի կողմից, որի արդյունքում «Շիրակ ՖԱ»-ն ոչ միայն զրկվեց ՀՖՖ անդամությունից, այլ նաև ենթարկվեց պատասխանատվության ՀՀ առաջնությունում 12 միավորից զրկվելու և դրանից բխող այլ սանկցիաների տեսքով, ընդհուպ մինչև քրեական գործի հարուցվելը։

Չնայած այդ ամենին՝ «Շիրակ ՖԱ»-ն հայտարարում է ՀՖՖ-ին անդամագրվելու իր մտադրության մասին տեղի ունեցածի հետ կապված անգամ առանց որևէ ներողություն խնդրելու այնպես, ինչպես թե «բան չի եղել»։ Ի՞նչ լեգիտիմ ընտրությունների, բարոյական իրավունքի կամ ՀՖՖ անդամության ընդունելու մասին կարող է լինել խոսք, քանի դեռ «Շիրակ ՖԱ»-ն հրապարակային ներողություն չի խնդրել ֆուտբոլային հանրությունից և «Ուրարտու ՖԱ»-ից։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее