«Չստացվեց այն, ինչի համար գնացել էի. ունեի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չենք հուսահատվում, արդեն գիտենք` պատճառն ինչումն է:
Շարժվում ենք դեպի Տոկիո ու այնտեղ արդեն 200-տոկոսանոց մարզավիճակով ենք մասնակցելու»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև՝ Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս