Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգայի (MLS) ակումբի «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին Time ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։ Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում։
2023 թվականի ամռանը Մեսսին տեղափոխվեց ամերիկյան ակումբ, իսկ աշնանը ռեկորդային` ութերորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ի թիվ այլնի, Մեսիի տրանսֆերի շնորհիվ «Ինտեր»-ը կարողացավ նվաճել պատմության մեջ իր առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը, որի համար պայքարում են MLS-ի և Մեքսիկայի առաջնության թիմերը, նշում է Time-ը։