▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով ադրբեջանցի Սամեդովին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

 

unnamed (7)

Այսօր Մինսկում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից գերազանց հանդես եկավ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը:

Սպորտային սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկը հաղթելով բոլոր մրցակիցներին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչում Տիգրան Կիրակոսյանը 5:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին:

Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկած Հարություն Սարգսյանը գրավեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզի մեդալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее