▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիերի Անրի. «Մխիթարյանը սկզբում պատրաստ չէր, բայց այժմ հակառակն է»

vivaronews.am-ը գրում է. «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«ՄՅՈՒ»-ն այնքան հնարավորություններ է ունեցել տնային խաղերի ժամանակ, որ նրանք պետք է ավելի շատ հաղթանակներ տարած լինեին: Ամեն դեպքում երբ դուք ունեք դարպասը գրավելու հնարավորություն, ապա պետք է օգտվեք: Նրանց համար շատ կարևոր էր հաղթել «Տոտենհեմին»:

Մրցաշրջանից առաջ Մխիթարյանը պատրաստ չէր, սակայն այժմ նա արդեն այլ տեսք ունի: Արդյունքում նա դուրս է գալիս խաղադաշտ և գոլ խփում: Երբ որ նրանք սկսեն դա շատ անել, նորից կվերադառնան չեմպիոնական մրցավազքին»,- ասել է Անրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее