Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին։ «Կարեն Խաչանովը շարունակեց իր կարիերայի վերածնունդը՝ երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն նրա ուղերձը նույնքան ուշադրության արժանացավ, որքան նրա ելույթը»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ Խաչանովը տեսախցիկի վրա գրել է «Ուժեղ մնա, Արցախ», ապա կրկին գրություն է արել՝ ի պաշտպանություն Արցախի։ «Ես հայկական արմատներ ունեմ հայրիկիս, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից։ Կիսով չափ հայ եմ։ Չեմ ուզում խորանալ, ուղղակի ուզում էի աջակցել իմ ժողովրդին»,- ասել է Խաչանովը։ Հրատարակությունը նշում է, որ նրա հայրը Երևանից է: Պարբերականը նաև անդրադարձել է Արցախի շրջափակմանը. «Ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցի ցուցարարները փակել են ճանապարհը՝ դադարեցնելով բեռների, սննդամթերքի և բժշկական պարագաների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարները ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից։ Ադրբեջանը, որ չի ընդունում, որ շրջափակում կա, երեքշաբթի օրը թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում պահանջել է պատժել Խաչանովին իր ուղերձի համար: Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |
The Guardian–ն անդրադարձել է Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet