▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի կունենա հայ հոգևոր երգի փառատոն` նվիրված Կոմիտասի ծննդյան 145 ամյակին

Մարզային Հոգևոր Երգի Փառատոնին ընդառաջ <<Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա>>-ի պատվիրակությունը այցելեց Շիրակի մարզ, որտեղ կայացավ հանդիպում Գյումրու <<Իմպրոռիթմ>> վարժարանի, Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի, Շերամի անվան երաժշտական դպրոցի, Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի, Շիշյանի անվան դպրոցի, Ազատանի Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց, Ախուրյանի <<Ֆեռմատա>> արվեստի դպրոցի, Ամասիայի արվեստի դպրոցի, ինչպես նաև, Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբերի և դիրիժորների հետ: Գյումրի քաղաքում մասնավոր ուսուցողական խորհուրդներ տվեց փառատոնին մասնակցող մենակատարներին Անահիտ Սարգսյանը, երգչախմբերի հետ վարպետության դասեր անցկացրեցին կազմակերպության փոխնախագահներ Հասմիկ Վարդանյանը և Հասմիկ Ջուլֆալակյանը, իսկ Արթիկ քաղաքում՝ Րաֆֆի Միքայելյանը, որոնք օգնեցին երգչախմբերին և խմբավարներին պատրաստել փառատոնին երգչախմբերի կողմից միացյալ երգվող ստեղծագործությունները: Պատվիրակությունը ալցելեց նաև Հառիճի վանական համալիր ուսումնասիրելու տեղանքը և հանդիպում ունեցավ տեղի վանահայր Հայր Նշանի հետ: Հանդիպման արդյունքում երկկողմանի ոգևորվածությամբ որոշում կայացվեց հոկտեմբեր ամսի երկրորդ կեսին անցկացնել Հայ Հոգևոր Երգի Փառատոնը՝ ընդառաջ Կոմիտասի ծննդյան 145 ամյակին:

 

«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»

 

Կարդացեք նաև` Մեր լավագույն երգչախմբերը մութ և ցուրտ տարիների արդյունք են, սակայն լույսերը վառվեցին... Գայանե Բաղդասարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее