Արդեն տեղեկացրել ենք, որ Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ, երեկ, Հայաստանի հավաքականի ըմբիշները կրկին հաջող ելույթներ են ունեցել:
Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի չեմպիոն է դարձել Վազգեն Թևանյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցել է ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնել 5;2 հաշվով` դառնալով Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, ով նվաճում է ոսկե մեդալ:
Թևանյանի պարգևատրման արարողությանը ուշագրավ է ադրբեջանցի մարզիկի պահվածքը: