Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողություններին:
Instagram-ի իր միկրոբլոգում Կարեն Խաչանովը կիսվել է լրատվականների այն գրառմամբ, որտեղ խոսվում է Արցախում տիրող իրավիճակից:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: