Հայաստան — Կիպրոս ընկերական խաղից առաջ Ալեքսանդր Պետրակովի հետ ասուլիսի էր ներկայացել կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
«Չեմ կարծում, որ հավաքականում ընկերական հանդիպումներ կան: Միանշանակ մարտական ենք տրամադրված, քանի որ խաղում ենք մեր երկրպագուների, մեր ազգի համար: Ու միանշանակ խաղալու ենք հաղթանակի համար:
Այո, միանշանակ պատրաստ եմ խաղին: Մարզիչը կորոշի, թե ով մեկնարկային կազմում դուրս գալ: Բայց ես թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես միշտ պատրաստ եմ հավաքականում խաղալու», — ասել է Վահան Բիչախչյանը: