Life.Panorama.am-ը գրում է. Այսօրվա զրուցակիցը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանն է, ում հեռուստադիտողը ծանոթ է նաև դեռ առաջին հայկական սերիալներից: Դերասանուհի, ով երբեք չի խառնում բեմի և կյանքի «դիմակները»…
-Անի, կարծեք թե թատրոնում շատ զբաղված եք, այո՞:
-Այո, ամսի 29,30-ին պետք է նոր ներկայացման պրեմիերա հանձնենք հանդիսատեսի դատին:
-Իսկ ի՞նչ ներկայացում է, ո՞վ է պիեսի հեղինակը:
-Թամար Հովհաննիսյանի կողմից է գրվել պիեսը, նա նաև ռեժիսորն է: Ներկայացումը կոչվում է «Վերջին կանգառ»:
-Այդ զբաղվածության պատճառո՞վ Ձեզ էկրաններին չենք տեսնում, թե՞ հրավերներ չկան դեռևս:
-Հրավերներ եղել են, բայց ընդունել չէի կարող, ֆիզիկապես չէի հասցնի: Ներկայացման պրեմիերան հանդիսատեսին հանձնելուց հետո ավելի հանգիստ կլինեմ և արդեն կմտածեմ այդ ուղղությամբ:
-Սերիալները չե՞ն ձանձրացնում դերասանին:
-Իմ աշխատանքն է, ինչո՞ւ պետք է ձանձրանամ: Չի կարելի հոգնել և ձանձրանալ այն բանից, ինչը քո աշխատանքն է, սիրում ես: Իհարկե, թատրոնն ավելի հաճելի աշխարհ է, բայց սերիալում կամ ֆիլմում նկարահանվելը նույնպես իր հետաքրքրությունն ունի: Նաև մի լավ կողմ ունի՝ առավել է վարձատրվում, քան թատրոնում: Պարզապես ժամանակ առ ժամանակ պետք է դադար լինի, որպեսզի հեռուստադիտողն ինքը չձանձրանա և չհոգնի անընդհատ նույն դեմքերը տեսնելուց:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում