Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը հռչակվեց Լեհաստանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Մինչեւ 23 տարեկանների առաջնության 90 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 234 կգ (105+129) արդյունք։ Տաթեւ Հակոբյանը 13 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված լեհ Կինգա Կացզմարչյուկին (93+128) եւ հաղթեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում:
Մինչեւ 23 տարեկանների պայքարում հոկտեմբերի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգա նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: