Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սյուզի Մելիքյանն էլ ունեցավ նոր խորովածաքյաբաբային երգ: Սյուզի Մելիքյանը «Տարավ-բերեց» մտավ շոուբիզյան 6-8 ոլորտը:
Աչքներսս լույս.... Սյուզի Մելիքյանը նոր տեսահոլովակ ունի. ու դաժե երգ.... (Դե հա երգ ու տեսահոլովակ անվանելը քիչ մը սրբապղծությունա, բայց դե փաստ եմ արձանագրում):
Ինչպես մեր շոուբիզի աստղերը ձգտում են հնարավորինս վատ անվանում ընտրել իրենց երգերի համա, այնպես էլ Սյուզին հետ չմնաց ու..... նոր երգի վերնագիրնա. «Տանեմ բերեմ»: (դե կարար ավելի վատ լիներ՝ տանեմ-չբերեմ):
Մի խոսքով, Սյուզի Մելիքյանն էլ հասկացավ, որ «սիրո» մասին երգերի բիզնեսում փող չի ֆռռում ու որոշեց 6-8-ի անցնել, իհարկե, մենք բոլորս գիտենք, որ Սյուզին սավսեմ կարիք չունի ռեստորանում երգելու՝ փող աշխատելու նպատակով, բայց դե վեցութ ոճի նոր երգը կօգնի հայտնություն ձեռք բերել:
Մի խոսքով, կարանք ամփոփենք հետևյալ կերպ. «Մեր շոուբիզը գնում է 6-8 ոճի ու նրան կանգնեցնելը անհնար է», իսկ էս ոճի գերադասելու միակ պատճառը հանդիսանում է քյաբաբասեր մեծահարուստների կողմից ռեստորաններում մեծ պահանջարկի ստեղծումը:
Դե վայելեք, Սյուզիիի տանում բերումը ու սպասենք, Լիլիթ Հովհանիսյանի՝ «Քթիցդ բռնեվ ֆռցցնեմ» նոր երգին: