▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Կենտիկյանը լավագույնն է Գերմանիայում

Արդեն հայտնել էինք, որ WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: 

Գերմանական  ran.deտեղեկացնում է, որ «Box Sport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում կանանց բռնցքամարտում լավագույնն է ճանաչվել Սյուզի Կենտիկյանը:

AIBA-ի տարվա լավագույն բռնցքամարտիկի կոչումը նույնպես ստացել է  հայազգի բռնցքամարտիկ. նա Արտեմ Հարությունյանն է, ով  2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее