Ստամբուլում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան (մինչեւ 17 տարեկան) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 48 կգ քաշային կարգում նա 7:0 հաշվով պարտության մատնեց թուրք Աբդուլսամեթ Ուջարին։
Քառորդ եզրափակիչում է նաեւ 55 կգ քաշային Յուրի Կարապետյանը։ Նա մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թուրալ Ահմադովին։ 1/8 եզրափակիչում Կարապետյանը 10:6 հաշվով ուժեղ էր նորվեգացի Մարիո Անդրեի Մարիուտից։
Վստահ հաղթանակով մեկնարկեց նաեւ 80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթեւոսյանը, որն ուժեղ էր եգիպտացի Աբդալազիզից՝ 5:0: