Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Ակրոնին» և հաղթեց 5:2 հաշվով:
«Ցուլերի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղում աչքի ընկավ դուբլով և փոխարինվեց 82-րդ րոպեին:
Հայաստանի ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունը «ցուլերի» պահեստայինների նստարանին։ Տանտերերի կազմում խաղավերջում փոխարինման դուրս եկավ Արթուր Գալոյանը։
«Կրասնոդարն» այս հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Տեսանյութերն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում