Հայաստանի ազգային հավաքականի և «Կարսնոդարի» կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանը պատրաստ է մնալ և ելույթները շարունակել թիմում։ Այս մասին հայտնում է Euro-Futbol.Ru-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանն ու հարձակվող Ջոն Կորդոբան հայտնել են «Կրասնոդարին» այս ամառ թիմից հեռանալու իրենց ցանկության մասին։ Սակայն այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում։ Միաժամանակ, եթե առաջարկ ստացվի եվրոպական լուրջ ակումբից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն իսկապես կարող է հեռանալ «Կրասնոդարից»։
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Ցելերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։