Հայաստանի ազգային հավաքականին միանալու համար ռուսական «Կրասնոդարի» ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանն արդեն ժամանել են Երևան, նրանց Հայաստանում դիմավորել է ազգային թիմի նախկին խաղացող Ալեքսանդր Կարապետյանը:
Նրանք միասին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: