Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախաղախային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Շատ կարեւոր խաղ է։ Այս պահին երկրորդ տեղում ենք, եւ Թուրքիայի թիմի դեմ հանդիպումը կարեւոր է մրցաշարային դրության տեսանկյունից։ Մնացել է 5 խաղ, եւ ամեն խաղը մեր թիմի համար եզրափակիչ է։ Սպասենք խմբային մրցաշարի ավարտին։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Ամեն խաղացողի ընտրությունն է, թե որ երկրի հավաքականում հանդես գալ։ Ինչպես զգում է խաղացողը, այնպես էլ որոշում է ընդունում, կատարում է ընտրությունը սրտով։ Իհարկե, ֆուտբոլիստները սիրում են խաղալ երկրպագուներով լի տրիբունաներով ստադիոնում։ Չեմ կարծում, որ վաղը մեր խաղի վրա բացասական ազդեցություն կունենա այդ գործոնը»,- ասել է Էդուարդ Սպերցյանը։
Թուրքիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Երեւանում տեղի ունեցած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով։
D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։
Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։
Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Ալեքսանդր Պետրակովի և Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում