Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր երկրոր դիվիզիոնի ներկայացուցիչ «Տոսնոյին»:
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ ոքի: Արդյունքում`լրացուցիչ 30 րոպե:
113-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Ֆիլատովը և «Տոսնոն» դուրս եկավ հաջորդ փուլ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում էին: Մովսիսյանը փոխարինվել է 71-րդ րոպեին: