footballcity.am: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում, մոսկովյան դերբիի շրջանակներում իրար դեմ մրցեցին Սպարտակն ու ԲԿՄԱ-ն:
Հանդիպումն անցավ Սպարտակի բացահայտ առավելությամբ: 40-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը բացեց խաղի հաշիվը և բանակայինները ընդմիջման գնացին 1-0 պարտվելով:
Երկրորդ խաղակեսում նույն պատկերն էր խաղադաշտում: Սպարտակը իր ակտիվությունը վերածեց գոլերի, նախ 52-րդ րոպեին Դմիտրի Կոմբարովը, իսկ 59-րդ րոպեին Սերգեյ Պարշիվլյուկը վերջ դրեցին ԲԿՄԱ-ի բոլոր հույսերին: Նշենք, որ Արասին 85-րդ րոպեին փոխարինեց Էյդեն Մակգիդին, իսկ Յուրա Մովսիսյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Սպարտակ — ԲԿՄԱ՝ 3-0