▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական տղա է մահացել

Թարմացված․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 ամսական տղա երեխան ծնվել է 31 շաբաթականում։

«Փաստինֆո»-ին Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեխան ունեցել է բնածին թոքաբորբ, շնչական անբավարարություն և ծանր վիճակում է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին։ Երեխան Երևան էր տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

***

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին` ժամը 19։40-ին, նշված կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին`«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից․ նա 2 ամսական Հովհաննես Մ․-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն)  հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее