▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու բացվեց խաբված նիկոլականների առավոտը…

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…

Ու բացվեց առավոտը…

Այո, բացվեց խաբված նիկոլականների առավոտը: Դուք այդպես էլ չհասկացաք, չէ՞, թե ոնց ձեզ բոլորիդ ֆռռացրեցին ու խաբեցին նիկոլագործիքի միջոցով: Այդքան բացատրեցինք, որ ըստ սցենարի, պետք է բացառվեր վերահսկողությունից դուրս որևէ ընդդիմադիր ուժի ի հայտ գալն ու այդ կերպ պետք է ապահովվեր Նիկոլի վերարտադրումը սպասարկող «ընդդիմադիր» ուժերի գեներացումը: Դրա համար Նիկոլն ու իր շրջապատի վաճառված հոգիները ձեզ հրամցրեցին եկեղեցու դեմ պայքարով փաթեթավորված մի խաբկանք ու դուք հաճույքով կերաք այդ կուտը, սկսեցիք կաթողիկոսի ու եկեղեցու դեմ հայհոյախոսել ու արշավել, չիմանալով, որ արդեն գտնվում եք խնամքով սարքված ծուղակում:

Հետո էլ կարծեցիք, թե Ռուսաստանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստանի եվրոինտեգրումը, խաբնվեցիք եվրոհավաստիացումներին ու Նիկոլ աջակցող եվրոչինովնիկների հայտարարություններին, այդպես էլ չհասկանալով, որ այդ ամենը փոխհամաձայնության արդյունքում Հայաստանը բաժանելու և «Հայաստանի Հանրապետություն» կոչվող գոյացության նկատմամբ երկկողմ վերահսկողություն ապահովելու համար է, որպեսզի որևէ շարժում, ինքնիշխանության վերականգմանն ուղղված որևէ գործողություն բացառվի ու ադրբեջանական ու ռուսական նավթը եվրոպական շուկաներ հոսելու ճանապարհին որևէ հայկական արգելք չլինի:

Չուզեցիք հասկանալ, որ Նիկոլի ու իրեն կցված թավշյա ծաղրածուների միջոցով ողջ աշխարհը հիմա բոլ-բոլ ծիծաղում է ձեզ վրա ու ձեզ հետ միասին մեզ բոլորիս վրա, որովհետև ընչաքաղցության ու տգիտության ծիրում լողացող ձեր հավակնությունների ու հավատարմության արանքում այդպես էլ չցանկացաք խուսափել ինքնաբռնաբարումից:

Հիմա ո՞նց է եք ձեզ զգում կրկնակի ինքնաբռնաբարված վիճակում: Կարծում եմ, որ ձեզանից շատերի մոտ սկսել է ուղեղի որոշ ծալքեր աշխատել ու ձեզ քցելու սցենարն ամբողջովին իրացնելուց հետո սկսել եք հասկանալ, թե ինչ ծուղակի մեջ էիք ու կես տարի շարունակ նիկոլական մայմունություններով հենց ձեզ էին մայմունների տեղ դրել: Ու խաղացիք այդ դերը` արժանապատվությունն ու ինքնասիրությունը, պատվախնդրությունն ու խոհեմությունը ստորադասելով տգիտությանն ու ինքնախաբեությանը, ընչաքաղցությաննն ու շահամոլությանը: Արդյունքում վերջնականորեն թաղեցիք «հայկական պետականություն» կոչվածը:

Գիտե՞ք արդյոք, թե որ փուլում եք գտնվում այս պահին: Հիմա եկել է կրկնապատկված արտաքին պարտքը սպասարկելու հերթը: Այո, այո, պետական պարտքը սպասարկելու եք` թանկացման ու հարկային բեռի ողջ հմայքը բոլոր բջիջներով զգալով, քանզի պետական պարտքը սպասարկելու հիմնական մատերալն այդ ԴՈՒ ես: Քո խաբնված քվեով դատապարված ես սպասարկելու այդ բեռը` ընտանիքիդ ու երեխաներիդ բարեկեցության հաշվին, դե իսկ Նիկոլն ու իր արբանյակները հաստատ սոված չեն մնա, քանզի հնուց անտի մեզանում գործում է պադաչկաների ինստիտուտը. թանկարժեք ժամացույցները, շորիկներն ու պայուսակները վկա: Բայց դե դրանք ձեզանից տարված բարեկեցության միայն երևացող մասերն են…

Ինքնաբռնաբարման այս խիստ տպավորիչ գործողությունը ձեզ համար սպասարկեցին լիքը խոսացող գլուխներ, էգ ու որձ քարոզիչներ, ովքեր տիրապետելով քարոզչական եղանակով բռնաբարելու եղանակներին, սկզբում բռնաբարեցին ձեր գլուխները, հետո ուղեղները, իսկ այնուհետև հոգիներն ու սրտերը:

Նիկոլի սրտիկները վկա…

info@asekose.am/095519696
Բլոգ далее