▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիի օլիմպիական խաղերի 9-րդ օրը ձախողման եզրին է

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին նախատեսված դահուկավազքի 15 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումները հետաձգվել են մարախուղի պատճառով:

Чемпионат.com-ի փոխանցմամբ՝ մրցումները կայանալու էին այսօր`  փետրվարի 17-ին եւ մեկնարկելու էին Երեւանի ժամանակով 10:30-ին:

Սակայն այսօր պարզ է դարձել, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 9-րդ օրը ձախողման եզրին է: Քաղաքը պատվել է խիտ մառախուղով, որի պատճառով արդեն հետաձգվել են սնոուբորդ կրոսի և տղամարդկանց ընդհանուր մեկնարկով բիաթլոնի մրցումները:

Դրանցից առաջինը նախատեսված 11:00-ի փոխարեն (Երևանի ժամանակով) պետք է սկսվի 12:15-ին, իսկ երկրորդը՝ 15:30-ին:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ կեսօրից հետո մառախուղը կցրվի, սակայն երեկոյան տեսանելիությունը կրկին կվատանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее