▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ քեզ անկրկնելի զգացողությունների համար. Դիմա Բիլանը` Մարգարիտա Պոզոյանին

Օրերս Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ռուս երգիչ Դիմա Բիլանի մենահամերգը, որն ուղեկցվել է շքեղ շոուով և բազմաթիվ անակնկալներով: Տեղեկացնենք, որ համերգի ընթացքում Բիլանը ելույթ է ունեցել նաև հայազգի երգչուհի Մարգարիտա Պոզոյանի հետ, ում հետ միասին նա կատարել է իրենց նոր զուգերգը: Ինչպես երևում է, Բիլանը բավական տպավորված է եղել իրենց համատեղ ելույթով, քանի որ դրա մասին նա նույնիսկ կիսվել է իր երկրպագուների հետ` Instagram-ում տեղադրելով իր և Մարգարիտայի լուսանկարները.

«Շնորհակալ եմ քեզ անկրկնելի զգացողությունների համար»- լուսանկարները մակագրել է Դիմա Բիլանը:

Հիշեցնենք, որ Բիլանը ռուսական «Голос» նախագծում հանդես էր գալիս որպես Մարգարիտա Պոզոյանի մարզիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее