Սոֆի Լորենը Vanity Fair-ին տված հարցազրույցում վերջապես մեկնաբանել է այն սկանդալային լուսանկարը, որում բազմանշանակ նայում է սեքս-խորհրդանիշ Ջեյն Մենսֆիլդի բացվածքին: Ըստ լեգենդար դերասանուհու` այդ հայացքը պայմանավորված էր այն մտավախությամբ, որ Մենսֆիլդի կուրծքը դուրս կպրծնի և կթափվի իր ափսեի մեջ:
Միաժամանակ Լորենը նշել է, որ չնայած բազմանշանակ հայացքին` երեկույթը անցել է բարյացակամ մթնոլորտում: Ինչպես նաև բացատրել է, որ մինչ օրս որևէ ձևով չի մեկնաբանել լուսանկարը, որովհետև հարգել է Մենսֆիլդին, ով մահացել էր ողբերգական հանգամանքներում:
Լուսանկարն արվել է 1957-ին ԱՄՆ-ում, երբ Paramount կինոստուդիան Լորենի պատվին ընդունելություն էր կազմակերպել: