Հայաստանի շախմատի հավաքականը հրաժարվել է շարունակել առցանց անցկացվող օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը:
Հնդկաստանի հավաքականի հետ առաջին մրցամարտն ավարտվել է հնդիկ շախմատիստների նվազագույն առավելությամբ՝ 3,5:2,5:
Սակայն պարզվել է, որ 5-րդ խաղատախտակի վրա, որի վրա հանդես է եկել Հայկ Մարտիրոսյանը, ծրագրային խնդիր է ծագել, որի պատճառով հայ շախմատիստը չի կարողացել քայլ կատարել և նրան անհարկի պարտություն է գրանցվել:
Հայաստանի հավաքականը բողոքարկել է այդ պարտիան և առաջարկել է այն վերսկսել այն քայլից ու այն ժամաքանակից, որից հետո ինտերնետային հարթակում ծրագրային խնդիր է առաջացել:
Ավաղ, ՖԻԴԵ-ն, որը օլիմպիադայի անցկացման պատասխանատուն է, չի բավարարել մեր հավաքականի պահանջը:
Արդյունքում, Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել հանդիպումը և թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել:
Հնդկաստանը մտել է կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ադրբեջան – Լեհաստան զույգի հաղթողի հետ: