Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային՝ 4-րդ գոլը խփեց «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Թիմի ավագը թե՛ Ջիբրալթարի, թե՛ Մակեդոնիայի հետ խաղերից հետո չմոտեցավ լրագրողներին` նրանց հարցերին պատասխանելու համար:
Այսօր Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շատ գոհ եմ երեկվա մեր ելույթից: Մենք պետք է շարունակենք նման կերպ: Սիրում եմ բոլորիդ»