1in.am-ը գրում է, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը արձագանքելով գյումրեցի երկրպագուների վիրավորական արտահայտություններին պատասխանել է նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել հանդերձարան տանող ճանապարհին:
«Շիրակի» երկրպագուները հարձակվելով երևանյան թիմի անձնակազմի վրա մի քանի հարված են հասցրել Խաշմանյանին, որից հետո կրքերը հաջողվել է հանդարտեցնել:
Նյութը՝ սկզբնաղբյուրում