▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության չեմպիոն

vivaronews.am-ը գրում է. Իսրայելում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ այս տարիքային խմբում Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարիտիրոսյանը:

Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ 180 կգ արդյունքով:

Իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը  գրանցեց 220 կգ արդյունքը և երկամարտի 400 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Հիշեցնենք, որ հայ ծանրորդներից բրոնզե մեդալ էր նվաճել Սամվել Գասպարյանը, Սոնա Պողոսյանը հռչակվել էր 75 քաշայինների փոխչեմպիոն, Հակոբ Մկրտչյանը դարձել էր փոքր ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը առաջին ոսկե մեդալն էր նվաճել 77 քաշային կարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее