▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ 109 կգ քաշայինների Սիմոն Մարտիրոսյանը:

Հայ մարզիկը պոկում վարժությունում գրանցեց 192 կգ արդյունքը և նվաճեց փոքր փոքր ոսկե մեդալ նվաճեց՝  192 կգ արդյունքով:

Հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահեց 235 կգ ծանրաձողը: Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Սիմոն Մարտիրոսյանը 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն է: 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե, 2017 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե, 2018 թվականի աշխարհի առաջնության ոսկե և 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее