Երեկ` հոկտեմբերի 23-ին կայացած հանձնաժողովում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները որոշել են Եվրո-2016 մրցաշարի որակավորման փուլի I խմբի` Սերբիա — Ալբանիա հանդիպման պատժամիջոցները, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել, որ այդ հանդիպումն ավարտվել է Ալբանիայի ազգային հավաքականի` 0-3 հաշվով տեխնիկական պարտությամբ, իսկ Սերբիայի ազգային հավաքականի ակտիվից հանվել է 3 միավոր:
Բացի այդ, Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվելու են 100 000 եվրոյով:
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի որակավորման փուլի I խմբում Սերբիայի և Ալբանիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղը մնացել է անավարտ:
Մարզադաշտում ալբանական դրոշով անօդաչու սարք է բաց թողնվել, որն այնուհետ պոկել է սերբ հարձակվողը, ինչը հանգեցրել է երկու թիմերի խաղացողների միջև ծեծկռտուքի: